Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տուն-թանգարանը:
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:
Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և, գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ ...
Կարդալ ամբողջովին
