Եգիպտոսի իշխանությունները հայտնել են Հուրգադայի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր շնաձկան մեկ այլ զոհի՝ Ավստրիայի 68-ամյա քաղաքացու մասին: Ծովային գիշատիչը հոշոտել էր կնոջ ձեռքն ու ոտքը: Ջրից դուրս բերվելուց հետո տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր ցավային շոկի հետևանքով:
Ինչպես հետևում է Եգիպտոսի բնապահպանության նախարարության հաղորդագրությունից, այդ օրը շնաձուկը հարձակվել է միանգամից երկու կնոջ վրա, մահացել է նաև երկրորդը։ Հաղորդագրության մեջ նրա մասին տեղեկությունները գերատեսչությունը չի մանրամասնել:
Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ միջադեպերը հետաք...
Կարդալ ամբողջովին