Սիրիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանում Սիրիայի դեսպանը կոչ է արել նույնն անել բոլոր երկրների խորհրդարաններին: Սիրիան համաշխարհային ուժային կենտրոն չէ, և ավելին՝ ծվեն-ծվեն արված պետություն, ըստ այդմ, այդ երկրի խորհրդարանի ճանաչումը հայկական ընկալումներում հազիվ թե ունենա նույն աստիճանը, ինչպես որևէ այլ ուժային կենտրոնի պարագայում, էլ չենք խոսում գերտերության՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու բանաձևերի մասին: Բայց, միևնույն ժամանակ, իրողություններն ու միջազգային զարգացումները պետք է դիտարկել որոշակի սխեմայի, շղթայի տրամաբանության ներքո, առավել ևս, որ այդ իմաստով Սիրիան վերածվել է հանգուցային օղակի: Ընդ որում պետք է արձանագրել նաև այն, որ չնայած արդեն տարիներ շարունակվող պատերազմին՝ բոլոր առումներով և բոլոր շրջանակներով, գրեթե «բոլորը-բոլորի» դեմ սկզբունքով, Սիրիային, նախագահ Բաշար Ասադին հաջողվեց պահպանել պետական իշխանությունը, իսկ դա մի կողմից ներքին կամքի, ներուժի, մյուս կողմից, իհարկե, արտաքին գործոնների հետաքրքիր համադրվածության և դասավորության վկայություն է:
Ըստ այդմ՝ Սիրիան մի կողմից բավականին խոցված, մասնատված, մյուս կողմից, այդուհանդերձ, համաշխարհային հանգուցային կետ է, որտեղ հայկական հարցի ճանաչումը ևս խորքային առումով ստանում է էական նշանակություն: Առավել ևս, եթե դիտարկենք, որ դա տեղի է ունենում սիրիական Իդլիբի շրջանում արտակարգ իրադրության ֆոնին, երբ բախվել են «ոխերիմ բարեկամներ» Ռուսաստանն ու Թուրքիան և փորձում են տևական ժամանակ պարզել հարաբերություններ, պայմանավորվել ինչ-որ ստատուս-քվոյի շուրջ: Ով, եթե ոչ հայերն են առավել քան զգայուն ռուս-թուրքական որևէ պայմանավորվածության հանդեպ: Ի վերջո, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Սիրիան անուղղակի, բայց, թերևս, շատ թափանցիկ կերպով ճանաչում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների արյունալի վտանգավորությունը: Ինչ է Հայոց ցեղասպանությունը, եթե ոչ զգալիորեն հենց ռուս-թուրքական պայմանավորվածությունների մի մեծ հետևանք, ընդ որում նաև իրավապայմանագրային կնիքով, ինչպիսին են ռուս-թուրքական մոսկովյան և Կարսի միմյանց հաջորդող պայմանագրերը:
Դե ֆակտո, Սիրիայի իշխանությունը, Իդլիբի շուրջ իրավիճակի ֆոնին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ընդունելով բանաձևը խորհրդարանում, արձանագրում է ռուս-թուրքական պայմանավորվածության արյունալ...
Կարդալ ամբողջովին