Դեպի վեր

Վաշինգտոնի ռազմական առաջարկը Երևանին

1in.am02/12/2019, 7:36

Վաշինգտոնի ռազմական առաջարկը Երևանին

Հայկական բանակի օրվա առիթով Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցող Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Լորա Քուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է խորացնել ռազմական հարաբերությունը Հայաստանի հետ և այդ հարցերը տեղում քննարկելու նպատակով նա առաջիկայում ժամանելու է Հայաստան: Թե հատկապես երբ է տեղի ունենալու ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Քուպերի այցը Հայաստան, դեռևս հայտնի չէ, սակայն օրեր առաջ Վաշինգտոնում նրա արած հայտարարությունը, անկասկած, բավականին հետաքրքիր է ու նաև աննախադեպ, և հատկապես ուշագրավ է դառնում օրերս տարածված տեղեկության ֆոնին՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկի հետ կապված:

Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն աննախադեպ է այն առումով, որ, կարծես թե, առաջին անգամ է այդպիսի մակարդակի պաշտոնյայի շուրթերով խոսվում ռազմական գործակցությունը խորացնելու մտադրության մասին: Իհարկե, մինչ այդ եղել էր Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությունը կամ առաջարկը Երևանին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, սակայն Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը լինելով դրա կրկնություն, փաստացի նաև դրա կոնկրետացում են: Այսինքն՝ նա խոսում է Հայաստան ժամանելու և հեռանկարները տեղում քննարկելու մասին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է բավականին կոնկրետ առաջարկներ անել Հայաստանին և քննարկել դրանք: Ի դեպ, օրեր առաջ հնչած այդ հայտարարությունը նաև վկայում է, որ իրականում բավականին չափազանցված են այն գնահատականները, թե Միացյալ Նահանգները խիստ բացասական է ընկալում Սիրիայում հայկական առաքելությունն ու դա կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերության վրա: Բացասական ընկալման դեպքում Նահանգները Հայաստանի հետ ռազմական գործակցությունը խորացնելու պատրաստակամություն չի հայտնի: Իսկ այդ ժամանակ Վաշինգտոնի համար ամենևին անհայտ չէր, որ Հայաստանը պատրաստվում է սիրիական առաքելությանը: Այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն հնարավոր է անել լիովին հակառակ պնդում կամ առնվազն ենթադրություն, որ Ռուսաստանի հետ գործակցությամբ սիրիական առաքելությունն իրականացնելով, Հայաստանը իր համար ստեղծում է բազմավեկտոր աշխատանքի հող այլ ուղղություններով, ձեռք բերելով այսպես ասած՝ լրացուցիչ փաստարկներ և միավորներ այդ հարցում ռուսական հնարավոր խանդի դեմ:

Եվ այստեղ, իհարկե, առաջնային ուղղություններից մեկը հայ-ամերիկյանն է, որտեղ Վաշինգտոնը թափանցիկ ակնարկի մակարդակում ազդարարել է կոնկրետ առաջարկների առկայությունը: Թե հատկապես ինչ բնույթի են դրանք, պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր