
Սա խոսում է նրա մասին, որ իրենք քաղաքական ռիսկ են տեսել իմ թեկնածության մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որինքը երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Նախագահի տեղակալի կարգավիճակը ես պաշտոն չեմ համարում: Դա բերում է լրացուցիչ ուշադրություն, բրում է հեղինակություն, ազդեցություն եւ հանձնաժողովի նախագահի կողմից ասված որեւէ գնահատական, ունի այլ նշանակություն ու ազդեցություն, քան հանձնաժողովի անդամի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն չընտրելը կապված է իր անձի, իր քաղաքական ննկրտումների եւ քաղաքական համարձակ գործունեության հետ:
Արթուր Ղազինյանը նկատեց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունի, որ «Հայաստան» խմբակցությունում քննարկվի որեւ այլ թեկնածուի այդ պաշտոնում առաջադրելու հարցը. «Եթե երեք անգամ առաջադրվել է մի թեկնածու, ապա ինչ նպատա...
Կարդալ ամբողջովին