Ռուսաստանը որոշել է փոխել «ռուսաստանյան ազգի» մասին օրենքը եւ երկրում բնակվող ժողովրդի համար նոր անվանում մտածել: «Ռուսաստանյան ազգ» հասկացության դեմ, ինչպես պարզվել է, դեմ են հանդես եկել կովկասյան ու այլ ժողովուրդներ, որոնք չեն ցանկանում, որ նույնականացվեն ռուսների հետ: Այս տարի Ռուսաստանը տոնում է փետրվարյան եւ հոկտեմբերյան հեղափոխությունների 100-ամյակը, երբ տապալվեց միապետությունը եւ նոր կայսրություն կառուցվեց խորհրդային փաթեթավորմամբ: 1991 թվականին ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ հիմա Ռուսաստանը փորձում է հավաքել երբեմնի հզորության բեկորները, սակայն ոչինչ չի գտնում, որը կարող է գրավել ու միավորել նախկին արբանյակներին: 100 տարի առաջ այդ գաղափարը սոցիալիզմն էր ու կուլակաթափությունը, իսկ ներկայիս Ռուսաստանը կառուցվում է «ուժեղների հարստացման» գաղափարի վրա: Ռուսաստանն անհաջող փնտրում է իր ինքնությունը, եւ ինչպես թուրքերը, չի կարողանում գտնել, թե ինչը կարող է միավորել այդ երկրում ապրող տարբեր էթնոսներին ու ժողովուրդներին: Ինքնության փնտրտուքները սրվել են սահմանների բաժանման 100-ամյա վաղեմության պայմանագրերի վերանայումից առաջ: Նոր հաղթանակների հավակնող կայսրությունները պետք է ապացուցեն այս կամ այն տարածքի օգտագործման իրենց իրավունքը, սակայն ոչ ընդհանուր ինքնություն, ոչ էլ միավորող գաղափարներ են գտնում: Թուրքիայում, չնայած բազմաթիվ պայմանագրերին ու փաստաթղթերին, անգամ թուրքերը չեն հավատում «օտար» սեփականության օգտագործման իրավունքին: Հետազոտողները նկատում են, որ շատ թուրքեր Արեւելյան Անատոլիայում հայերի սեփականությանն ու անշարժ գույքին վերաբերվում են որպես ժամանակավոր սեփականություն՝ համարելով, որ ոչ թե իրավականորեն, այլ հանգամանքների բերումով են իրավունք ստացել օգտագործել այն: Եթե վաղն ինչ-որ մեկն ապացուցի այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը, նրանք ստիպված են կամ պատերազմել, կամ էլ զիջել: Ժամանակին մասնավորապես Արեւելյան Անատոլիայում թուրքերը «հողի իրավունքը» ստացան Ռուսաստանի հետ գործարքի արդյունքում: Բայց հիմա Թուրքիան ու Ռուսաստանը կանգնած են սեփական ինքնության փնտրտուքի եւ կայսրության իրավունքի խնդրի առաջ: Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյ...
Կարդալ ամբողջովին