Դեպի վերեւ

Ո՞ր ուժերին բաժին կհասնի ընդդիմության 33 մանդատը

armtimes.com11/24/2016, 8:10
  • Email
  • Facebook
  • Twitter

Ո՞ր ուժերին բաժին կհասնի ընդդիմության 33 մանդատը

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերին 30 տոկոս է հատկացվելու:

Եվ եթե ԱԺ-ն ունենա նվազագույնը 101 պատգամավոր, ինչպես նշված է 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության մեջ, ապա ընդդիմությունը պետք է ստանա դրա 1/3-ը կամ առնվազն 33 մանդատ: Իսկ եթե ԱԺ-ն ունենա ավելի մեծ թվով պատգամավորներ, ապա ընդդիմությանը բաժին ընկնող թիվն էլ համամասնորեն պետք է ավելանա: Եթե անգամ ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքում չկարողանան կազմել խորհրդարանի 1/3-ը, ապա ԸՕ-ի համաձայն՝ այդ չափը նրանց պետք է տրվի բոնուսով այնպես, ինչպես կայուն մեծամասնություն՝ խորհրդարանի 54 տոկոսը կազմելու համար առաջին տեղը զբաղեցնող ուժին է բոնուսներ հասնում: Այսինքն, հաջորդ ԱԺ-ում ընդդիմությանը բաժին հասնող նվազագույն 33 մանդատը երաշխավորված է օրենքի ուժով:

Եվ ահա գոնե այս մանդատները ձեռք բերելու, կամ ինչու չէ, հաղթելու եւ իշխանության գալու համար էլ այսօր՝ ապրիլյան ընտրություններից ավելի քան 4 ամիս առաջ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ոչիշխանական ուժերը բուռն քննարկումներ են սկսել նախընտրական միավորումներ ձեւավորելու շուրջ՝ հասկանալով, որ արդեն երկու տասնամյակ վարչական, ֆինանսական, ուժային, թաղային ու այլ ռեսուրսներ կուտակած իշխանությունների դեմ շատ դժվար կլինի պայքարել: Ոչ իշխանական ուժերը, սակայն, մեր փոքր երկրում շատ բազմազան են ու բազմաթիվ: Եվ նրանց ռեսուրսները առանձին վերցրած՝ շատ սահմանափակ: Ավելին, նրանցից որոշները, տրոհված լինելով այլ ուժերից, խնդիրներ ունեն իրենց նախկին կուսակցության հետ ու չեն ցանկանում նրանց հետ նույն դաշինքում հայտնվել:

Օրինակ, 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից ու հրաժարվեց իր հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պոստից, այդ կուսակցությունից 3 նոր բեկորներ պոկվեցին: Դրանցից «Համախմբում» կուսակցությունը, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ է ստեղծվել, իրեն ընդդիմություն է համարում եւ նույնպես փորձում այլ ուժերի հետ համախմբվել: Բայց քանի որ ի սկզբանե նրա անունը կապվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, մյուս ուժերը զգուշանում են այդ կուսակցության հետ միավորում կազմելուց: Կարծես թե ԲՀԿ-ն նույնպես նրանց հետ համագործակցելու ցանկություն չի դրսեւորում:

Մյուս կողմից էլ ոչիշխանական ուժերը թեեւ ցանկանում են համախմբվել ու պայքարել իշխանությունների դեմ, նրանք միմյանց հետ ունեն մեկ այլ տարաձայնություն՝ արտաքին քաղաքական կողմնորոշումը:

Նախընտրական դաշինք կազմելու շուրջ բանակցություններ են սկսել «Հանրապետություն», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Բայց այս եւ ընդդիմադիր դաշտի այլ ուժեր խուսափում են բացահայտել իրենց հանդիպումների մանրամասները, թե կոնկրետ որ ուժի հետ ինչ հարց են քննարկում: Երեկ մեզ չհաջողվեց կոնկրետ մեկնաբանություններ ստանալ այս կուսակցություններից, մեզ պատասխանում են, որ դեռեւս ասելիք չունեն: Օրինակ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, թե «հիմա շատ ասելու բան չկա, երբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 485.25
EUR 514 518.5
RUR 8.55 8.61
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ