Դեպի վեր

Դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի. Խաչատուր Սուքիասյանի եղբոր պաշտպանը՝ դատարանի որոշման մասին

armtimes.com07/22/2021, 4:36
  • Email
  • Facebook
  • Twitter

Դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի. Խաչատուր Սուքիասյանի եղբոր պաշտպանը՝ դատարանի որոշման մասին

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորեց Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին: Սուքիասյանը մեղադրվում է ՀՀՔՕ 258-րդհոդվածի 4-րդմասով (Խուլիգանություն, որըկատարվելէզենքիկամորպեսզենքօգտագործելովառարկաներիգործադրմամբ):

Համաձայն Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ: Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: «Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ»,-ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Այնուհետև ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: Սույն գործի շրջանակներում ձերբակալվածի կարգավիճակ ունի նաև Նարեկ Կիրակոսյանը, որը կասկածվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդմասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

ՀԺ-ի զրույցում Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանավորմանը, ընգծեց՝ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է:

«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք չէր առաջադրվել, վերջինս ունեցել է կասկածյալի կարգավիճակ, մեղադրանքը առաջադրվել է կալանավորման միջնորդությունը ներկայացնելուց ժամեր անց, հետևաբար մեղադրող կողմի միջնորդությունը ենթակա էր մերժման։ Դատական նիստի ընթացքում քննիչը մի կերպ փորձում էր սխալների տակից դուրս գալ: Դատավորն էլ հարցնում էր քննիչին՝ դուք ունեցե՞լ եք պրակտիկա, որ այս իրավիճակում մարդուն տանեք կալանքի և կալանքը դատարանը բավարարի: Դատավորն էլ էր տեսնում, որ սա բավարարելու կալանք չէ»:

Առաջադրած մեղադրանքի և Սուքիասյանի կալանավորման վերաբերյալ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Միքայելյան, նշեցիք, որ դատավորը հասկանում էր, որ սա բավարարելու կալանք չէ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք նրա որոշումը:

-Որոշումն այնքան տարօրինակ էր: Կարծում եմ՝ դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի:

- Ենթադրում եք, որ Վաչե Մարգարյանի որոշման վրա եղել է ազդեցությո՞ւն:

- Կարող է, բայց ես չունեմ ապացույցներ: Կամ ուղղակի իր ներքին վախն է եղել:

- Կալանավորման ի՞նչ հիմքեր են ներկայացվել դատարանին:

- Երկու հիմք է ներկայացվել՝ քննության խոչընդոտումը և...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր