«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։
● Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսանդրիատիկ գազատարը։
● 2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31,8 մլրդ մ3՝ 2011-2021թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7․1%:
● Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $13,9 մլրդ, իսկ գազի վաճառքից՝ $6,5 մլրդ, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել․ 2022թ․ առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $3.8 մլրդ, իսկ բնական գազի վաճառքից՝ $3,5 մլրդ։
● Ըստ «Բրիթիշ փեթրոլիում»-ի զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19,5 մլրդ մ3, որից 8,2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11,3 մլրդ՝ դեպի Վրաստան և Թուրք...
Կարդալ ամբողջովին