PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում է կատարել, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը պատրաստակամ է ԶԼՄ-ներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքե...
Կարդալ ամբողջովին