Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։
Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանը։
Ըստ նախնական տեղեկություն...

Կարդալ ամբողջովին