Նկարիչների միությունում բացվեց անվանի գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս և նկարիչ Ստեփան Թոփչյանի (1937–2021) գեղանկարչական աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։
«Ցավում եմ, որ այսօր հեղինակը մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա կատարած աշխատանքները։ Նա կարողացավ Հայաստանի հենասյուներից մեկը լինել, որովհետև այսպիսի մարդկանցով է, որ Հայաստան աշխարհը ապրել է, ապրում է ու պետք է ապրի։ Այսպիսի մարդիկ են եղել այն շարժիչ ուժը, ովքեր կարողացել են ամենադժվար իրավիճակներում գտնել ելք, հնարավորություն տալ մարդուն հույսը չկարոցնել, ապրել ու արարել։ Այդպիսի մարդկանցից է պարոն Թոփչյանը»,- իր խոսքում ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանի խոսքով, ցուցահանդեսը նշան է այն բանի, որ ստեղծագործող մարդը վախճան չունի, նրա կյանքը շարունակվում է։
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն ասաց, որ Ստեփան Թոփչյանն ինքն իր ամբողջությամբ մարդ-մշակույթ էր, կրում էր իր մեջ մի վիթխարի մշակութային համատեքստ՝ լինի գրականության, փիլիսոփայական մտքի համատեքստ.
«Ին...
Կարդալ ամբողջովին
