Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանի նկարների վերականգնողները 1900 թվականին արված Պաբլո Պիկասոյի «Մուլեն դե լա Գալետ» կտավի վրա հայտնաբերել են շնիկի, որը թաքնված է ներկի մուգ շերտի տակ:Ինչպես հայտնում է CNN-ը, շնիկին նկատել են «Երիտասարդ Պիկասոն Փարիզում» ցուցահանդեսից առաջ արված տեխնիկական զննման ժամանակ: Գուգենհայմի թանգարանի աշխատակիցներին օգնել են Մետրոպոլիտենի թանգարանի եւ Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի մասնագետները:
Նկարի հետին պլանում պատկերված են պարող բազմաթիվ զույգեր, իսկ առջեւում՝ սեղանի շուրջ կանգնած 3 հոգի: Կարմիր վզկապով շնիկը նստած է եղել սեղանի շուրջ, մինչդեռ հետագայում նկարիչը որոշել է ծածկել նրան:
Բնօ...
Կարդալ ամբողջովին