Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանը ճիշտ և ուսուցողական դասընթաց անցկացրեց. «Մենք չենք ճանաչում ձեր նշանակած հավատարիմ վասալներին»

1in.am08/1/2020, 2:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Նիկոլ Փաշինյանը ճիշտ և ուսուցողական դասընթաց անցկացրեց. «Մենք չենք ճանաչում ձեր նշանակած հավատարիմ վասալներին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական rbc.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքներին։ Լրագրողի հարցին՝ արդյոք կարդացե՞լ է Սիմոնյանի գրառումը, Փաշինյանն ասել է, որ չի կարդացել, բայց ծանոթ է բովանդակությանը։

Մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցով մեղադրանքները՝ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցներն առանձին քաղաքական գործիչները չեն, այլ հայ ժողովուրդը։ «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ գործիչներ իրենց փորձել են Ռուսաստանի գործընկեր ներկայացնել։

«Ժառանգություն»  կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց՝ Փաշինյանի այն ձևակերպումը, թե Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամությունն ամրակայված է ժողովուրդների կապով և ռազմավարական շահերի համընկնումով, միանշանակ ճիշտ է. «Ինչ վերաբերում է այդ բարեկամությունն անընդհատ անձնավորելուն և այն ոչ թե ռազմավարական շահերի, այլ անձերի հետ կապելու ձգտումներին, ապա ըստ ամենայնի դա մոլորության ձևերից մեկն է։ Մարդիկ փորձում են ամեն ինչ անձնավորել՝ ելնելով ոչ թե ժողովուրդների, պետության շահերից, այլ իրենց անձնական խնդիրներից։ Համոզված եմ, որ ռազմավարական շահերը որպես անհատի շահ ներկայացնելու փորձերն իրապես տապալված են»։

Դիլբարյանի խոսքով՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում հիմնական քաղաքական գործոններից է. «Բոլոր վերլուծությունները Ադրբեջանի ու հատկապես Ադրբեջանի հետևում կանգնած Թուրքիայի վկայում են հենց այն մասին, որ խնդիր է դրված ոչ միայն հայկական շահերը ճնշելու և պանթուրքական քաղաքականություն իրականացնելու, այլ հենց Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցը։ Դա բոլորովին էլ այն հարթության վրա չէ, թե հայերին ինչ-որ մեկը պետք է օգնի. ամեն մի պետություն և ազգ սովորաբար ինքն իրեն է օգնում, այսինքն՝ ծառայում իր շահերի պաշտպանությանը։ Մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զսպելու խնդիրը պետք է մեր առաջնահերթությունը լինի։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում կայունություն ու հավասարակշռություն ապահովող գործոններից մեկը, ու այդ խնդրից անբաժան է նաև Ռուսաստանը։ Բոլոր վերլուծաբանները շատ հրաշալի հասկանում են՝ տեսեք, ինչքան ժամանակ է  անցել, որ նրանք ռազմուժով մուտք գործեցին Նախիջևան ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.5 488
EUR 566.5 577.5
RUR 6.58 6.76
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր