ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի
Նախագահ պարոն` Տիգրան Մուկուչյանին
Դիմում-Բողոք
2017 թվականի փետրվարի 12-ին «Ժառանգության» կուսակցության վարչության անունից ընդունվել է որոշում` մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին և «Ժառանգության» կուսակցության ցուցակով պատգամավորության թեքնածուների առաջադրում կատարել դաշինքով: 2017 թվականի փետրվարի 13-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի անունից պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը պարոնայք Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ ստորագրել է համաձայնագիր` ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ, դաշինքին տալով պաշտոնական անվանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:
2017 թվականի փետրվարի 16-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունից ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին մասնակցելու պատգամավորության թեկնածուների առաջադրման ցուցակ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Ազագային Ժողովի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պատգամավորության թեկնածուների առաջադրման վերաբերյալ ցուցակի «Ժառանգություն» կուսակցությամբ ընդգրկված պատգամավորական թեկնածուների կազմը ներկայացված է անօրինական և ենթակա չէ գրանցման հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 8-ի. Կուսակցությունների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները` «Կուսակցությունների գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության եւ հրապարակայնության սկզբունքների վրա»:
«Կուսակցության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար եւ այլն), որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք»։
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 15-ի.
Կուսակցության կանոնադրությունը
«Կուսակցությունը, նրա առանձնացված եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա եւ դրան համապատասխան»:
Համաձայն` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 18-ի.
Կուսակցության ղեկավար մարմինները
«Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին»:
Համաձայն` «Ժառանգություն» կուսակցության կանոնադրության 4-րդ կետի` Կուսակցության կառուցվածքը և կառավարումը .
«Կուսակցության կառուցվածքը հետեւյալն է՝
համագումար, խորհուրդ, վարչություն, վարչության նախագահ, կանոնադրական հանձնաժողով, վերստուգիչ հանձնաժողով, տարածքային ստորաբաժանումներ։
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։
Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ քան երկու տարին մեկ անգամ։
Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝
վարչության, կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը: Կուսակցության վարչությունը`
ա) բաղկացած է 15 անդամից, որոնք ընտրվում են համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, ընդ որում՝ յուրաքանչյուրի համար քվեարկությունը կատարվում է առանձին.
բ) ընտրվելուց հետո իր առաջին նիստում իր կազմից ընտրում է վարչության նախագահին, վարչության նախագահի տեղակալին եւ վարչության քարտուղարներին, կուսակցության շարքերի կազմից նշանակում է կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրենին եւ կուսակցության մամլո խոսնակին»:
«Ժառանգություն» կուսակցությունը վերջին անգամ համագումար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին, որի ընթացքում ընտրել է «Ժառանգու...
Կարդալ ամբողջովին