Դեպի վերեւ

Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մարդկանց վճռականությունը հասկանալու համար

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մարդկանց վճռականությունը հասկանալու համար

«Բոյկոտել» ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների գործընթացը, անվավեր դարձնել արդյունքները և պահանջել նոր ընտրություններ. առաջարկում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Պարույր Հայրիկյանի այս «ռազմավարությունը» գործի կդրվի, եթե խորհրդարանական ընտրություններին չմասնակցող ևս երկու կուսակցություններ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և Միավորված կոմունիստական կուսակցությունը, որոշում կայացնեն, նրանք դեռ քննարկումներ են իրականացնում:

«Նախաձեռնությունն իր զարգացման ընթացքի մեջ է, այսօր մենք նախագիծ ներկայացրեցինք, որի հետ հիմքային համաձայնություն տվել էին նաև Դեմոկրատական կուսակցությունն ու Միավորված կոմունիստական կուսակցությունը, բայց նրանք ավելի ընդլայնված բան էին ուզում, իսկ մենք որոշեցինք կենտրոնանալ ընտրությունները խնդրական դարձնող հիմնական երևույթների վրա, դա կեղծված սահմանադրության հիման վրա ընդունված լինելու հանգամանքն է, ընտրական օրենսգիրքն իր անկատարությամբ և արդեն առկա ընտրությանը ոչ հարիր դրսևորումները».- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Վերջինս կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով կատարել «ազգային վերածննդի ամենավճռական առաջին քայլը»: Ի դեպ, այս ծրագրին ԱԻՄ առաջնորդը պայմանական անվանում է ընտրել՝ Ազատ Հայաստան:

«Շատ կարևոր է, որ մեկ անունով բնութագրվի, ոչ թե անուններով, որովհետև եթե մենք անուն չդնենք այս համագործակցությանը, վաղը կոչելու են Հայրիկյան-Սարգսյան-Թովմասյան համագործակցություն, որը նման կլինի մյուս անշնորք դրսևորումներին, երբ մարդկանց անուններով են կոչում: Մեր մոտեցման մեջ նոր նրբերանգ է ավելացել, քանի որ պատասխանատվության հարց կա, կիսատ-պռատ եթե այդ միջոցառումը կատարվի, այսինքն՝ քաղաքացիների մի 20 տոկոսը գնա և ոչ ասի անվավերի տեսքով, դա կհզորացնի նրանց ձայները, որոնք առանց այդ էլ այդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483 485
EUR 519 526
RUR 8.39 8.53
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ