«Այս ժողովածուն խորհրդանշում է գրողի անցած ուղին և ամփոփում մեր երկրի 25 տարվա արձակի կյանքը: Հեղինակն անդրադարձել է երկրի հասարակական, քաղաքական, սոցիալական վիճակին: Կարծում եմ՝ այս անտիպ պատմվածքները կզարդարեն մեր գրականությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Շնորհանդեսին ներկա էին գրականության և այլ ոլորտների ներկայացուցիչներ:
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ է համագործակցել Արփի Ոսկանյանի հետ: «Մեր թերթում տպագրվել են նրա ստեղծագործությունները, և թերթը շահել է դրանից: Արփին նպաստել է, որ բարձրանա օրաթերթի հեղինակությունը»,-ընդգծեց պատգամավորը:
«Չի վաճառվում»-ը հեղինակի չորրորդ գիրքն է: Մինչ այդ հրատարակվել են նրա արձակ բանաստեղծությունները, բանաստեղծությունները և հեքիաթները:
Հեղինակը նշում է, որ գրքի վերնագիրն ունի գաղափարական ուղերձ, որի համաձայն՝ ամեն բան չէ, որ վաճառվում է:
«Ներառել եմ այն գործերը, որոնք քննադատվել են, արժանացել մրցանակների, սիրվել կամ հակառակը»,-ասաց Արփի Ոսկանյանը:
Շնորհանդեսին գիրքը չէր վաճառվում: Այն խաղարկվում էր:
Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվականին, Ստեփանավան քաղաքում։ 1996-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտ...
Կարդալ ամբողջովին