«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց, թե «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը ընդունելու արդյունքում ի՞նչ տեղի կունենա, խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությունը կմեծանա՞, թե՞ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հանդեպ նոր պատերազմ սկսելու:
Արծվիկ Մինասյանը արձագանքելով նշեց, որ այն բացարձակ կապ չունի խաղաղության կամ պատերազմի հետ:
«Հիմնական նպատակը այս հարցում միասնականության ներքին համախմբման մեխանիզմի ստեղծման գաղափարն է: Որևէ ձևով սա չեմ կապում այն բանի հետ, որ այս դրույթի առկայությունը Ալիևին կարող է ասել՝ «հելնեմ պատերազմ սկսեմ»: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ որևէ իշխանություն պիտի հասկանա, որ սրանք այն արժեքներն են, որոնք բանակցային սեղանի շուրջ չեն կարող լինել: Եթե մենք այսօր ունակ չենք խնդիրը լուծել՝ վերաազատագրել Արցախը, բայց չփակենք Արցախի ժողովրդի այդ իրավունքը՝ պատմական հողում ապրելու»,- ասաց Մինասյանը:
Պապոյանն էլ նկատեց՝ նման նախագծեր ընդունելու դեպքում չի կարող գալ լավ ժամանակ, միանգամից գալու է վատ ժամանակ:
«Չի կարելի ընդունել այնպիսի դոկտրին, որով դու քեզ հայտարարում ...
Կարդալ ամբողջովին