Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աղմկահարույց փաստաթղթերն են հանրայնացվում, ըստ որոնց` Պետական անվտանգության ծառայությունը գաղտնալսել է ոչ միայն հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, լրագրողների, այլ նաև մի շարք հոգևորականների: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Օրեր առաջ խոշոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին hakim fasha անունով ուղարկվել է մեծ ծավալով նյութ, որ կազմված է եղել հարյուրավոր doc ձևաչափով նյութերից: Փաստաթղթերում հնարավոր է գտնել նաև 2021 թվականի տեղեկություն:
Կա վարկած, որ տվյալների տարածման մեջ ներգրավված է ՊԱԾ-ի նախկին աշխատողներից մեկը, չնայած այս ամենի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: Լրագրողները ենթադրում են, որ այդ անձը երկու ամիս առաջ ինքնասպան եղած Ակակի Նեմսաձեն է:
Փաստաթղթերում ներկայացված են մանրամասներ մի շարք հոգևորականների, հատկապես, անձնական ու սեռական կյանքի մասին: Նշվում է, որ փաստաթղթերում խոսվում է պեդոֆիլիայի, միասեռական կապերի մասին: Ներկայացված են նաև նրանց «զույգերի» անուն ազգանունները, հեռախոսի համարներն ու անձնական այլ տվյալներ:
On.ge լրատվամիջոցն առանձնացրել է նաև այլ թեմաներ, որտեղ ընդգծվում են որոշ հոգևորականնե...
Կարդալ ամբողջովին