Դեպի վեր

1910-1970-ական թթ. Էդիրնեում (Ադրիանուպոլիս-Ակունքի խմբ․) իրականացված ունեզրկման և թուրքացման քաղաքականությունը

yerkir.am10/26/2020, 11:36

1910-1970-ական թթ. Էդիրնեում (Ադրիանուպոլիս-Ակունքի խմբ․) իրականացված ունեզրկման և թուրքացման քաղաքականությունը

Ֆերդա Բալաջար

«Իլեթիշիմ» հրատարակչության կողմից հրատարակվել է Իլքայ Օզի «Ունեզրկում և թուրքացում Էդիրնեի օրինակը» վերնագրով գիրքը։ Օզը ևս ծագումով Էդիրնեից է։ Նա մեզ է ներկայացնում 1910-1970-ական թթ Էդիրնեում հույների, հայերի, իսկ վերջում՝ հրեաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ունեզրկման գործընթացները։ Օզի հետ զրուցել ենք այն մասին, թե մինչ օրս ինչպես է ընդհանրապես Թուրքիայում և հատկապես Էդիրնեում տեղի ուենցել կապիտալի «տեղայնացում և ազգայնացում»։

– Մինչ օրս Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ իրականացված էթնիկ զտման գործընթացների մասին հրապարակված աշխատությունների վերաբերյալ նշում եք «Այս տեսակի դեպքերը սահմանափակվում են հիմնականում ազգային պատկանելության շրջանակներում իրականացված թուրքացման քաղաքականությամբ։ Այդ աշխատություններում աչքաթող են արվում դեպքերի տնտեսական ու կապիտալի կուտակման և քաղաքականության միջև եղած հարաբերությունը»։ Այդ մասին հակիրճ կներկայացնե՞ք այն մարդկանց համար, որոնք դեռ չեն ընթերցել Ձեր գիրքը։
– Կապիտալը, ազգն ու պետությունը միասին ձևավորում են մեկ կառույց։ Կապիտալիստական ազգային պետությունը ուժեղ է այդ երեք կառույցների շնորհիվ։ Կապիտալի կուտակման ռեժիմն ընդունող քաղաքական ղեկավարության համար լուծում պահանջող ամենագլխավոր հարցերից մեկը կապիտալի կուտակումն է․ դա է եղել նաև Թուրքիայի երկու իշխանությունների առջև ծառացած խնդիրը։

Քաղաքական իշխանության համար կապիտալի կուտակում է պետք, որ ստեղծի իր «տեղական և ազգային» բուրժուական և փոքր բուրժուական դասերը, որի վրա կարող է հենվել։ Այդ փուլում ստեղծված «օտարը» կամ գոյություն ուենցող «օտարները» ավելի են մարգինալացվում, վատաբանվում, որը հնարավորություն է ստեղծվում նրանց ունեզրկման համար։ Վատաբանվող/օտարացվող համայնքի ունեզրկումը ավելի հեշտ է տեղի ունենում։ Դա հատուկ չէ միայն միայն 20-րդ դարին։ Երբ առաջին անգամ երևան եկավ կապիտալիզմը, մշտապես «օտարներ» ստեղծելու և նրանց ունեզրկելու կարիք առաջացավ, որ ձեռք գցեն նախնական կապիտալին․ այդ գործընթացն այդպես էլ շարունակվելու է։ Օրինակ՝ 15-րդ և 16-րդ դդ․ Եվրոպա աշխարհամասում այլընտրանքային ապրելակերպ առաջարկած կանանց որս եղավ, և նրանք կախարդ համարվեցին/օտարացվեցին։ Կոտորածներն ուղեկվել են նրանց ունեզրկմամբ, և նրանց հողերը վերածվել են գործարանների։ Դրանից անմիջապես հետո Ամերիկայում ապրող բնիկների օտարացման և ունեզրկման գործընթացն էլ Եվրոպա աշխարհամասի գաղութարար պետությունների համար հսկայական նախնական կապիտալ է ապահովել։ Այդտեղ տեղի ունեցած գործընթացը կարող ենք անվանել քրիստոնեացում և ունեզրկում։ Թուրքիայում էլ Միություն և առաջադիմություն կուսակցության և դրանից հետո եկած կառավարությունների վարած քաղաքականությունը թուրքացման և ունեզրկման քաղաքականությունների մեկտեղումն է։ Դրանք ռեժիմի կողմից վարված քաղաքականության երկու ոտքն են։ «Օտար, վտանգավոր, ազգային անվտանգության համար սպառնալիք, անվստահելի տարրերի» համար տարբեր բարդ եղանակներով իրականացվել է էթնիկ զտման քաղաքականություն, որը թուրքացման հիմքն է։

Թուրքացման գործընթացը հրեաների և հույների ու հայերի նման քրիստոնյա համայնքների դեպքում ներառում է նաև իսլամացման քաղաքականությունը, իսկ բոսնիացիների, ալբանացիների, քոչվորների և քրդերի դեպքում՝ թուրքացման քաղաքականությունը։ Այդ քաղաքականության մյուս երեսը ունեզրկումն է։ Այն իրենից ներկայացնում է այդ «օտարներին» իրենց հողերից զրկելը, գույքի համահարթեցում, գույքի բռնագրավում և դրա հիման վրա «տեղային և ազգային» բուրժուազիա/փոքր բուրժուազիա ստեղծելու համար նախնական կապիտալի կուտակում։ Այդ գործընթացը տեղի է ունենում երբեմն «աքսորի», «արտաքսման», «տեղահանության», «փոխանակման», երբեմն «հարկեր»-ի միջոցով։ Սակայն դրանց միջև շատ ամուր կապ կա։ Կարծում եմ, որ կապիտալիստական համակարգում օտարացումը ունեզրկման լրաբերն է և միևնույն ժամանակ հեշտացնում է այն։

– Գրքի նախաբանում ասում եք «Էդիրնեում ապրող հրեաների մի մասը կաթնամթերքի արտադրությամբ է զբաղվել։ Իմ ընտանիքն էլ կաթնամթերքի արտադրությամբ էր զբաղվում։ Դա էլ բավական չէր, իմ ընտանիքը գործը հիմնադրել է 1935 թ։ Այնպես չէ՞։ Ահա դա դրդեց ինձ գրել այս աշխատությունը։ Արխիվային և բանավոր պատմությունների միջոցով այդ հարցի պատասխանն էլ գտա»։ Այդ մասին ավելի մանրամասն կպատմե՞ք։ Ո՞րն էր հարցի պատասխանը։

– Գալաթասարայի համալսարանի քաղաքագիտության բարձրագույն դպրոցում «Ազգային ինքնությունն ու քաղաքացիությունը Թուրքիայում» դասընթացի ժամանակ Ֆյուսուն Ուսթելը խոսեց ոչ մուսուլմանների դեմ կատարված դեպքերի մասին։ Հերթը հասավ Թրակիայի դեպքերին։ 1934 թ․ հուլիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ հրեաները իրենց գույքը թողել կամ իրական արժեքից ցածր գնով վաճառել և ստիպված են եղել լքել Թրակիան։ Նրանց տները, խանութներն ու հողերը թուրք հարուստներն են վերցրել։ Հրեաները Թրակիայում և հատկապես Էդիրնեում ակտիվորեն զբաղվել են նաև կաթնամթերքի արտադրությամբ։ Մինչ այդ պահը Թրակիայի դեպքերի մասին առանձնապես չէի լսել, եթե անգամ լսել էի, ապա կարծում եմ՝ չէի կարևորել։ Սակայն երբ հիշեցի, որ իմ ընտանիքը պանրի արտադրությամբ է զբաղվել, և գործը հիմնադրվել է 1935 թ․, գլխումս մի մեծ հարց առաջացավ։ Որպես մարքսիստական սոցիալիստական գիտությունների ուսումնասիրող՝ պետք է իմանայի, թե իմ ընտանիքի նախնական կապիտալը կուտակվել է հրեաների ունեզրկման ճանապարո՞վ և եթե անհրաժեշտ լիներ, առերեսվեի դրա հետ։ Ուսթելին հայտնեցի դա թեզիս ուսումնասիրության թեմա դարձնելու ցանկությանս մասին, և երբ չընդունվեց այն, սկսեցի ինքնուրույն ուսումնասիրություն կատարել։ Ընտանիքի մեծերի հետ իմ հանդիպումների ժամանակ իմացա, որ իմ ընտանիքը Բուլղարիա է գաղթել և առաջին հերթին բնակություն հաստատել Մերիչի ափին գտնվող մի գյուղում, որից հետո անցել են դիմացի ափ՝ Հունաստան։ Այդտեղ էլ չեն կարողացել մնալ և 1930-ական թթ․ վերջում բնակություն են հաստատել հենց Էդիրնեի կենտրոնում։ Այսինքն, այդ դեպքերի ժամանակ իմ ընտանիքը Էդիրնեում չի եղել։ Ես այդ աշխատությունը ավարտին չէի կարողանա հասցնել, եթե չորոշեի գնալ սեփականության վկայականների արխիվ՝ դրա հետքերով։ Արխիվում հանդիպեցի սեփականության վկայականների այն մասին, որ այդ ժամանակ և հետագա տարիներին Բուլղարիայից և Հունաստանից եկած բազմաթիվ գաղթական ընտանիքներ տիրել են հրեաների գույքին, սակայն իմ ընտանիքի անունը չգտա այդ ժամանակաշրջանի արձանագրություններում։ Անվանն առաջին անգամ հանդիպել եմ 1950-ական թթ․։ Նրանց ստացած հողերն էլ ամենայն հավանականությամբ գաղթելուց հետո Բալկաններում գտնվող նրանց գույքի դիմաց տրված հունական լքյալ գույքերից են եղել։

– Թուրքիայի տարբեր շրջաններում արված բանավոր պատմություններով աշխատություններից հասկանում ենք, որ Բալկաններից և Կովկասից գաղթած մուսուլման համայնքների մեջ էլ տարաձայնություններ և տեղ-տեղ լարվածություն, բախումներ են եղել հատկապես ոչ մուսուլմաններից մնացած գույքի բաժանման հարցում։ Ձեր ուսումնասիրության ընթացքում Էդիրնեի, Քըրքլարելիի, Չանաքքալեի պես քաղաքներում նման լարվածությունների հանդիպե՞լ եք։

– Անկեղծ ասած, իմ ուսումասիրության ժամանակ չեմ հանդիպել Էդիրնեում գաղթական մուսուլման համայնքների միջև տեղի ուենցած նման լարվածությունների։ Իհարկե, այդ թեմայի շուրջ չեմ ծավալվել, սակայն կարող եմ ասել հետևյալը․ 1923-1960-ական թթ․ դրսից եկած մուսուլման գաղթականներով ամենաշատը բնակեցված շրջանը Էդիրնեն է եղել։ 889.042 գաղթականից 84.946-ը, այսինքն, մոտ 10 տոկոսը Էդիրնեում է բնակություն հաստատել։ Այդ գաղթականների 97,5 տոկոսը Հունաստանի, Բուլաղարիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի նման բալկանյան երկրներից են եկել։ Ձեր նշած ընդհարումները տեղի չեն ունեցել Բալկաններից եկած գաղթականների միջև։ Նրանք եկել են միմյանց նման մշակութային և աշխարհագրական տարածքից և միմյանց նման համայնքներ են։ Ինչքան կարողացա հասկանալ սեփականության վերաբերյալ արձանագրություններից՝ պետությունը Ազգային գույքի տնօրինության միջոցով մեծամասամբ Բուլղարիայից, Հունաստանից, Ռումինիայից եկած գաղթականներին հույների, հայերի և հրեաների լքյալ գույքերը բաժանել է կամ անվճար, կամ էլ ցածր արժեքով, հնարավոր հետապնդումները և բախումները կանխելու համար։ Բացի այդ՝ տպավորիչ էր այն, որ նրանց միջև բախումներ թույլ չտալու համար հիմնադրվել է Թրակիայի հանրային խորհուրդը։ Դրա կենտրոնը Էդիրնեում էր։ Այն քայլեր էր ձեռնարկում կարգավորման, վերակառուցման, տնտեսական, հաղորդակցման հարցերը լուծելու ուղղությամբ։ Բացի այդ՝ այդ գաղթականներն էլ, իհարկե, սեփական մշակույթից տարրերն էին ավելացնում և ներդաշնակություն ապահովում էդիրնեցի/թուրք ազգային ինքնության միջև։ Իհարկե այդ ինքնության ձևավորման մեջ հրեաների ազդեցությունը մեծ է եղել։ Թրակիայի տնտեսությունը վերահսկած հրեաների համահարթեցմամբ և ազգային տնտեսություն ձևավորելու նպատակով առևտուրը մուսուլման թուրք տարրերի ձեռքն անցնելու համար վարվող քաղաքականությունը բարելավել է էդիրնեցի/թուրք ինքնությունը։ Ինչպես երևում է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր