Արդեն 8 տարի «WineWorks»-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում և Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան և ստեղծել սեփական ընկերությունը։
«WineWorks»-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաև այլ ընկերությունների։ «WineWorks»-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը՝ իր փորձով և տեխնոլոգիաներով:
«WineWorks»-ի գործընկերը Ակբա Լիզինգն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման գործում։
«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել Ակբա Լիզինգի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն Ակբա Լիզինգն...
Կարդալ ամբողջովին
