Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստեր ծնունդից հետո այլեւս չի հանդիպում նախագծերում: Դերասանուհուն այլեւս չե՞ն հրավիրում, թե ինքն անձամբ չի ցանկանում նկարահանվել, այս հարցը Life.panorama.am-ը փորձել է ճշտել Նաիրայից: «Ինքս էլ չգիտեմ ինչու, բայց առաջարկներ վերջին շրջանում չեմ ստանում: Այս հարցի պատասխանն, իհարկե, ես չեմ կարող տալ, գուցե ամեն մեկն իր խումբն է հավաքել ու չի ուզում շեղվել իր թիմից, գուցե ես եմ չափից ավելի անտաղանդ, կամ խանգարում եմ մարդականց»,- նշեց Նաիրան, իսկ հարցին, թե ըստ իրեն ո՞ւմ է խանգարում, կամ արդյոք այս ընթացքում հեռուստաընկերությունների հետ վիճաբանություններ է ունեցել, պատասխանեց. «Ոչ, երբեք նման բան չի եղել: Առհասարակ, ես ոչ մեկի հետ չեմ վիճում: Ինչ վերաբերում է որեւէ մեկին խանգարելուս, այս հարցին եւս կդժվարանամ պատասխանել. Գուցե մեկից առավել եմ, կամ պակաս, գուցե պետք չէ, որ ...Կարդալ ամբողջովին