Դեպի վերեւ

ԵՏՄ-ն նոր անդա՞մ կունենա. Տհաճ լուր Հայաստանի իշխանության համար

lragir.am03/18/2017, 2:25
  • Email
  • Facebook
  • Twitter

ԵՏՄ-ն նոր անդա՞մ կունենա. Տհաճ լուր Հայաստանի իշխանության համար

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը կարող է մոտ ապագայում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Իգոր Դոդոնը, որը այսպես ասած ռուսական կամ եվրասիական կողմնորոշման կրող է եւ հաղթել է նախագահի ընտրությանը եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներին, հայտարարել է, որ առաջիկայում Մոլդովոն փոխըմբռնման հուշագիր կստորագրի ԵՏՄ հետ, իսկ հետո նաեւ կարող է անդամակցել այդ կազմակերպությանը: Ապրիլի 3-ին նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Քիշնեւում, որը կլինի ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի միջեւ: Հաջորդ քայլը կարող է լինել շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ Մոլդովայի նախագահը մարտի 17-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը կարողացել է հասնել նրան, որ մոլդովական մի քանի ապրանք Ռուսաստանի շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի: Խոսքը վերաբերում է գինիներին, պահածոներին եւ գյուղմթերքին: Միեւնույն ժամանակ, Դոդոնը, ըստ հայտարարության, Պուտինի հետ հանդիպմանը լուծել է նաեւ աշխատանքային միգրանտների հարցը, որոնց թիվն ըստ տարբեր հաշվարկների կազմում է 700 հազարից մեկ միլիոն մարդ: Կդառնա՞ Մոլդովան ԵՏՄ վեցերորդ անդամը: 2013 թվականի նոյեմբերին Մոլդովան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագիրը, որից հետո լարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ ժամանակ Մոլդովայում իշխանությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից ուժերն էին: Մի քանի ամիս առաջ իշխանության եկավ այսպես ասած ռուսական կողմնորոշմամբ Դոդոնը, որն այժմ փորձում է կարգավորել հարաբերությունը Մոսկվայի հետ եւ պատրաստակամություն է հայտնում արագացված կարգով անցնել ԵՏՄ անդամակցության ճանապարհը: Այդ համատեքստում իհարկե հարց է, թե ինչ է սպասում Եվրասոցացման հետ: Բանն այն է, որ Եվրամիության հետ Ասոցացումը չի ենթադրում այլ մաքսային միության անդամակցում: Հենց այդ պատճառով նաեւ չստորագրվեց Հայաստանի հետ համաձայնագիրը, քանի որ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարեց ԵՏՄ-ն «ընտրելու» մասին: Ի՞նչ կարձագանքի Եվրամիությունը Մոլդովային: Ի՞նչ կլինի Ասոցացման գործընթացի հետ: Հարցն առնչվում է նաեւ միաժամանակ այն առավելություններին, որ Մոլդովան ստացավ Ասոսացումից: Մասնավորապես, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից հետո Մոլդովան ստացավ առանց վի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 519 525.25
RUR 8.37 8.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ