«PAST.AM կայքում հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Այսօր past.am կայքում հրապարակվել էր «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի.» վերտառությամբ մի հոդված, որում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի վերաբերյալ զետեղվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Այդ կապակցությամբ իրազեկում եմ, որ՝
ա) Արցախի Հանրապետության դատախազությունն աշխատում է նախադեպը չունեցող ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ գլխավոր դատախազը իրականացնում է իր լիազորությունները.
բ) Գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել, իսկ հրապարակման մեջ նշված անձանցից որոշների հետ (Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան) երբևէ որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չի ունեցել, իսկ պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել.
գ) Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործը բացառապես մասնագիտական դաշտում է և որևէ կերպ չի կարող հրապարակման մեջ նշված՝ չակերտավոր բարեկամության կամ անձնական այլ հենք ունենալ: Գլխավոր դատախազը ունի սկզբունքներ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող սասանվել.
դ) Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշ...
Կարդալ ամբողջովին