Դեպի վեր

Կարմիրգյուղի դպրոցում 3 դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

armtimes.com06/17/2021, 7:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Կարմիրգյուղի դպրոցում 3 դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

Հունիսի 16-ին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներ, ժամկետային զինծառայողներ Նարեկ Ղռոյանի, Սամվել Խաչատրյանի և կամավոր ռազմաճակատ մեկնած Գարիկ Գափոյանի անունները կրող դասասենյակների բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, մանկավարժներ, հերոսացած տղաների ծնողներն ու հարազատները:
Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում կանգնեցված Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած Սերգո Ավետիսյանի հուշաքարին:

Անվանակոչման համար ընտրվել էին այն դասասենյակները, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված տղաները իրենց ուսումնառությունն էին անցկացրել վերջին տարիների ընթացքում:

Դասասենյակները հիմնանորոգվել և կահավորվել են Կարմիրգյուղի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներդրումների և աջակցության շնորհիվ:

Անվանակոչված յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր հուշանկյուն, որը կահավորված էր հավերժի ճամփան բռնած հերոսների անձնական իրերով և լուսանկարներով: Յուրաքանչյուր դասասենյակում դասղեկները հանդես եկան տղաներին բնութագրող պատմություններով:

«Հերոս զինծառայողների անունները կրող այս դասասենյակները հայրենասիրության վառ օրինակ կլինեն գալիք սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հայրենանվիրության դասը, իսկ քաջորդիների սխրանքը պետք է հարատև դաս լինի նրանց համար: Գարիկ Գափոյանի, Նարեկ Ղռոյանի և սամվել Խաչատրյանի անցած փառավոր ուղին հավերժ կմնա դպրոցի և համայնքի պատմության լուսավոր էջերում»,-նշել է մանկավարժները:
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ունեցած ավանդի համար Գարիկ Գափոյանը հետմահու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Մարտական ծառայության» համար մեդալի: Արարողության ընթացքում այն Գարիկի հորը հանձնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ամիսներ շարունակ մենք ապրում ենք հետպատերազմյան մղձավանջը: Բայց ինչքան էլ տղաների կորուստը ծանր է, սակայն ես նրանց ծնողների հետ զրուցելիս հաճախ եմ ասում, որ նրանք թեև կարճ ապրեցին, սակայն մահվան ամենափառահեղ տարբերակը ընտրեցին. հերոսացան հանուն հայրենիքի: Սիրելի ծնողներ, խնդրում եմ՝ երբեք չխեղճանաք, չընկճվեք: Ձեր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր