Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց «Բարսելոնա»--ի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն հանդիպման 5-րդ րոպեին «Ռեալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ. Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Վալվերդեն: «Բարսելոնա»-ի պատասխանը, սակայն չուշացավ: 8-րդ րոպեին Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Անսու Ֆաթին հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսում թիմերը շատ ակտիվ էին, երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, սակայն խաղակեսն ավարտեցին 1:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն էլ անցնում էր հավասար պայքարում, սակայն 63-րդ րոպեին «Ռեալ»-ը կարողացավ 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակել: Կլեման Լանգլեն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սերխիո Ռամոսի նկատմամբ: Մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց նշանակեց...
Կարդալ ամբողջովին