Դեպի վեր

Մաքսանենգությամբ ՌԴ-ից ՀՀ ոսկյա ձուլակտորներ են ներմուծվել. վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնասը

armtimes.com09/12/2023, 6:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Մաքսանենգությամբ ՌԴ-ից ՀՀ ոսկյա ձուլակտորներ են ներմուծվել. վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:

Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է Կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը. կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով):

2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր