Դեպի վեր

Ներկայումս Ղազախստանի և ՀՀ-ի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ. Բոլատ Իմանբաև

armenpress.am12/23/2021, 10:06

Ներկայումս Ղազախստանի և ՀՀ-ի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ. Բոլատ Իմանբաև

Ներկայումս Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, հաստատվել է բարձր մակարդակի վստահելի երկխոսություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

«Դրա վկայությունն է երկու երկրների ղեկավարների հանդիպումների ինտենսիվությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Կողմերը քննարկում եւ կարծիքներ են փոխանակում հարցերի լայն շրջանակի շուրջ: Մասնավորապես, հարկ է նշել, որ այս տարվա հունիսին տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան, որի ընթացքում արդյունավետ բանակցություններ են ընթացել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և այլոց հետ, ինչպես նաև տնտեսական գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ»,- նշել է Իմանբաևը:

Դեսպանի խոսքով` 2021 թվականի ապրիլին կայացան քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, նույն թվականի մայիսին Նուր-Սուլթան քաղաքում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր