«Իսլամական պետության» ահաբեկիչները փորձում են քիմիական զենք ստեղծել ու այն օգտագործել Եվրոպայի վրա նոր հարձակման համար, հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով մարոկանյան ծառայության ղեկավար Աբդելհակ Խիամը The Sun–ին տված հարցազրույցում: Ինչպես վստահեցնում է Խիամը, անցած տարի նրա ստորաբաժանումը ոչնչացրել է խմբավորման 25 բջիջներ Մարոկկոյում: Բացի դրանից, այս տարվա փետրվարին ավազակախմբերից մեկի ոչնչացման գործողության ընթացքում շենքում հայտնաբերվել են իպրիտի պաշարներ: Ավելի ուշ պարզվել է,որ այդ խմբավորումը քիմիական հարձակումներ էր ծրագրում Մարոկկոյի չորս քաղաքներում: «Միանգամայն հնարավոր է, որ ԻՊ-ն այս մեթոդը կօգտագործի Մեծ Բրիտանիայում ու ԵՄ այլ երկրներում հարձակումներ կազմակերպելու համար: Խմբավորումն ունի մահապար...
Կարդալ ամբողջովին