PanARMENIAN.Net - «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացնող երևանյան թիմերից մեկին՝ անձամբ հետևելու ցանցի վերազինման ընթացքին։ Նախորդ շաբաթվանից սկսած ընկերության տեխնիկական մասնագետներն աշխատում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչի մասին ընկերությունը նախապես տեղեկացրել է իր բաժանորդներին։
«Հարգելի՛ և սիրելի՛ բաժանորդներ, մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք արտակարգ, աննման և հիանալի ցանց ամբողջ Հայաստանի տարածքում։ Նախապես հայտարարել էինք, որ սկսում ենք ցանցի վերազինման, արդիականացման և ընդլայնման աշխատանքը, ցույց ենք տվել, թե ինչպես են սարքավորումները ժամանում մեր կենտրոնական պահեստ՝ նշելով, որ դեռ շատ սարքավորումներ ունենք ստանալու առաջիկայում և որ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Այսօր էլ մենք Երևանի կենտրոնում ենք, որպեսզի ականատեսը լինենք այս արդիականացման գործընթացին։
Անշուշտ, երբ որևէ կայան ապամոնտաժվի, դուք զգալու եք կապի որակի անկում ու ծառայությունների մատուցման անկայունություն։ Սա ցավոտ, բայց և անխուսափելի գործընթաց է, մինչև տեղադրենք նորը, արդիականը, հզորը և այո՛, այսօրվա դրությամբ՝ աննմանը, որպեսզի հետագայում դուք ունենաք սահուն փորձառություն մեր ցանցում և հնարավորություն ունենաք օգտվելու ավելի լավ, ավելի մատ...
Կարդալ ամբողջովին