Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատ ոճի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել են մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:
Արծաթե մեդալակիր է դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ազատ ոճայիններից պայքարի պետք է դուրս գար նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշարը: 2019 և 2022 թվականների Եվրոպայի չեմպ...
Կարդալ ամբողջովին
