Դեպի վեր

Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության և 9-ը բնակչի սպանվելու հարցով

armtimes.com07/22/2022, 6:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Իրաքը կդիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության և 9-ը բնակչի սպանվելու հարցով

Իրաքի ԱԳՆ-ն մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կապված Հյուսիսային Իրաքում Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետ, որի հետևանքով 9 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Այդ մասին որոշում է կայացվել Իրաքի վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության նախարարական խորհրդի ժամանակ:

Երկրի արտգործնախարարությանը հանձնարարական է տրվել պատրաստել համապատասխան փաստաթղթեր:

Խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել առկախել նոր դեսպանի նշանակման հարցը Թուրքիայում:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին դատապարտել էր Թուրքիայի հրետանային հարվածները Իրաքյան Քուրդիստանում, որի հետևանքով սպանվել էր 9 խաղաղ բնակիչ:

Նա Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր.

«Թուրքական ուժերը ևս մեկ անգամ կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը և Իրաքի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը՝ հրետանու կիրառմամբ թիրախավորելով Քուրդիստանի Դոհուկ նահանգի զբոսաշրջային հանգստավայրը»։

Հիշեցնենք, որ միջադեպից հետո պաշտոնական Բաղդադը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել էր 9 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել էին: Հրետակոծությունը տեղի էր ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր