Դիետոլոգներ Ջանեթ Քոուլմանը և Տրիաստա Բեսթը անվանել են պարզ եղանակներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից, գրում է «Eat This-ը, Not That!»-ը։
Ջանեթ Քոուլմանը կարծում է, որ շատ ջուր խմելն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց։ Օրգանիզմում հեղուկի պակասի դեպքում մարդը կարող է սովի ուժեղ զգացում ունենալ և ավելի դյուրագրգիռ լինել: Բացի այդ, ըստ նրա, դա կարող է խնդիրներ առաջացնել միզապարկի, սրտի, երիկամների հետ և առաջացնել էներգիայի պակաս։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով, միկրոէլեմենտներով և մանրաթելերով։ Նա կարծում է, որ սննդակարգում պետք է ավելացնել բրոկկոլի, կաղամբ, սպանախ, պղպեղ, լոլիկ, գազար և սոխ։
Մասնագետը խորհուրդ է տալիս սրտի հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի ռիսկի պատճառով հրաժարվել կարմիր մսի կանոնավոր օգտագործումից։ Բժիշկը խորհուրդ է տալիս այն փոխարինել հավով կամ ձկով։
Քոուլմանի խոսքով՝ նիհարողները պետք է նախաճաշեն արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքու...
Կարդալ ամբողջովին