Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեև, ատել մեր Հայրենիքը, իսկ ավել ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը… (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը և այդպես շարունակ…)
…Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է և հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել և ունակ են ստեղծելու… Ատեցինք, հավատալով շինծու և պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին և այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»:
Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, և այդ բեռն Արցախն է… Ու մենք հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը… Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը ոտնատակ տալով և, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի… Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հե...
Կարդալ ամբողջովին