Քիմ Քարդաշյանն ընդարձակել է խորհրդանշական զարդերի ու հիշարժան իրերի հավաքածուն: Նա գնել է արքայադուստր Դիանայի ադամանդե խաչով մարգարտե վզնոցը:Հազվագյուտ այդ զարդը վաճառքի է հանվել Լոնդոնի Sotheby’s աճուրդում, եւ Քիմն այն ձեռք է բերել 197 հազար դոլարով: Նախապես ոսկերիչները համարել են, որ այն պետք է վաճառվի 357-500 հազար դոլարի միջակայքում: Վզնոցի համար 4 գնորդ է պայքարել, Քարդաշյանի ներկայացուցիչը նախնական գնից կրկնակի անգամ ավելի է վճարել:
«Ուրախ ենք, որ զարդը նոր կյանք է ստանում եւս մեկ հայտնի մարդու հետ»,- նշել է Sotheby’s աճուրդի զարդերի բաժնի ղեկավար Քրիստիան Սփոֆորթը:
Այս վզնոցն արքայադուստրը կրել է 1987 թվականին տեղի ունեցած գալա երեկոյին: Լեդի Դիի կերպարի առանձնացող դետալն է եղել, որը համադրել է մուգ թավշյա զգեստի հետ:
Զարդը Garrard ընկերությունը պատրաստել է 1920-ականներին, ավելի ուշ այն ձեռք է բերել պաղեստինյան ծագմ...
Կարդալ ամբողջովին