Սանկտ Պետերբուրգի բնակելի տներից մեկում անցկացվող հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երեք գրոհային: Այդ մասին չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Թիվը դեռ ճշգրիտ չէ: Այն կարող է ավելին լինել: Նաև դեռ հայտնի չէ ձերբակալվածների վիճակը»,- նշել է նա:
Գործակալությունը նաև հայտնում է հատուկ գործողության անցկացման ժամանակ մի վիրավորի մասին, սակայն թե ով է նա՝ դեռ հայտնի չէ: Բժիշկները պատգարակով դուրս են հանել տղամարդուն, մտցրել նրան շտապօգնության մեքենան, որն էլ հեռացել է: «Фонтанка.ру» կայքը գրում է, որ խոսքը հատուկջոկատայինի մասին է:
Որոշ տվյալներով՝ ուժայիններն աստիճանաբար սկսում են հեռանալ դեպքի վայրից, բայց շրջափակումը դեռ վերացված չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պ...
Կարդալ ամբողջովին
