Այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Մալաթիա-Սեբաստիա), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանություն կամ սպանություններ կատարելու մեջ:
Դատավոր Արմեն Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր բժշկական կենտրոնում վիրավոր...

Կարդալ ամբողջովին