Դեպի վեր

Օժանդակ տեխնոլոգիաներով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը. դրամաշնորհ ստացավ 4 ստարտափ

armenpress.am12/20/2021, 1:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Օժանդակ տեխնոլոգիաներով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը. դրամաշնորհ ստացավ 4 ստարտափ

Revive աքսելերացիոն ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացան չորս ստարտափեր, որոնք զարգացնում են օժանդակ տեխնոլոգիաներ՝ խթանելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը կայացավ դեկտեմբերի 20-ին Երևանում:

Նարեկ Մկրտչյան Սյուզաննա Շամախյան Նաթիա Նացվլիշվիլի Նարեկ Մկրտչյան Նաթիա Նացվլիշվիլի, Նարեկ Մկրտչյան Նաթիա Նացվլիշվիլի Սյուզաննա Շամախյան Օսիպյան Ռուդիկ Մարինա Աղայան Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Revive ծրագիրն ուղղված է վետերանների աջակցությանը: Փորձում ենք գտնել գիտահեն լուծումներ, որոնք կարող են աջակցել վետերաններին ավելի բարեկարգ կյանք ունենալու համար»,-ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Revive-ը տեխնոլոգիական աքսելերատոր է՝ ուղղված ստարտափների կարողությունների զարգացմանն ու ընթացիկ բիզնեսի ընդլայնմանը՝ մշակելու օժանդակ տեխնոլոգիաներ, որոնք կխթանեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կյանքի որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը տևել է մոտ 3 ամիս, մասնակցել է 7 երկրից ընտրված 12 ստարտափ, որոնցից 4-ը հաղթել է:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և նրանց համար հնարավորինս մատչելի, աջակցող միջոցների տրամադրումը մեր գերակայությունների մեջ է»,-վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ընդ որում մրցանակակիրներից մեկը հենց նախարարի հրավերով Հայաստան ժամանած ստարտափերից մեկն է: «Նրանց հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր խնամքի հաստատություններում ունենանք տեխնոլոգիական սենյակներ»,-ասաց նախարարը:

Պետությունը նկատել է՝ հայկական ստարտափերը պրոթեզավորման գործընթացի համար ունեն պոտենցիալ, պատրաստ է աջակցել, որ դրանք կայանան, նաև դուրս գան միջազգային շուկա: «Մենք որպես ոլորտային նախարարություն շահագրգռված ենք, որ զարգանան, կայանան այս ստարտափերը, երբ արդեն կլինեն պատրաստի պրոդուկտներ, մենք պատրաստ ենք հավաստագրերի միջոցով ձեռք բերել և տրամադրել բոլոր այն հաշմանդամություն ունեցող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 485
EUR 539 553
RUR 6.18 6.43
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր