Դեպի վեր

The Guardian. Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը

panarmenian.net01/25/2023, 10:54

The Guardian. Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը

25 հունվարի 2023 - 14:53 AMT

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian-ը, անդրադառնալով ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի վերընթաց կարիերային, որը դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ, նշել է, որ Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը՝ նկատի ունենալով Արցախին աջակցող նրա գրառումները։

Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։

«Գրելով Artsakh Stay Strong՝ Խաչանովը նկատի ուներ Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող վիճելի տարածք՝որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, շրջափակումը դեկտեմբերի կեսից»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Խաչանովի հայրը՝ Աբգարը, ծնունդով Հայաստանից է, մայրաքաղաք Երևանից։

Պարբերականը նաև դրվագներ է մեջբերել Խաչանովի հարցազրույցից, որտեղ նա ասել է, որ հայկական արմատներ ունի։

«Հոր կողմից, պապիկիս, նույնիսկ՝ մորս կողմից։ Ես կիսով չափ հայ եմ։ Ես ուղղակի ուզում էի իմ աջակցությունը հայտնել և ուժ հաղորդել իմ ժողովրդին»,-ասել է նա։

«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որն ավելի քան 30 տարի շարունակվում է։ Վերջին մեծ հակամարտությունը 44-օրյա պատերազմն էր, որը տեղի է ունեցել 2020 թվականին»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ պատերազմից հետո ստորագրված համաձայնագրով ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայվել Լաչինի միջանցքում, որը միակ ճանապարհն է, որը կապում է ԼՂ-ն Հայաստանի հետ, որտեիղց բեռներ են ներկրվում այդ տարածք։

«Արդեն 40 օրից ավելի է, ինչ ադրբեջանցի ցուցարարները արգելափակել են ճանապարհը՝ կասեցնելով բեռների, սննդամթեքրի և դեղորայքի ներկրումը Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ կառավարությունը հայտար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր