Դեպի վերեւ

Արդյոք Արցախի հանրաքվեն «նկարչություն» անվանելով բարձրանալու՞ է Սամվել Բաբայանի պատիվը․ Գառնիկ Իսագուլյան

hraparak.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Արդյոք Արցախի հանրաքվեն «նկարչություն» անվանելով բարձրանալու՞ է Սամվել Բաբայանի պատիվը․ Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի մասին կան բարձր գնահատականներ 30-ից ավելի երկրներից ժամանած միջազգային դիտորդների կողմից։ Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում։

Ցավոք, ըստ մեր զրուցակցի, կան նաեւ բացասական արձագանքներ, ընդ որում՝ այնպիսի անհատների կողմից, որոնք նախկինում լուրջ դերակատարում են ունեցել արցախյան ազատամարտում։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեռեւս յոթ տարի առաջ, երբ ԱԺ ընտրություններն էին, քաղաքական ուժերն ունեին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին հստակ ձեւակերպումներ։ Այդ նույն ծրագիրը մնաց ներկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Պետք է ընդունենք այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը իր օրենսդրական դաշտը սինխրոնիզացնում է ՀՀ օրենսդրական դաշտի հետ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։ Նա հիշեցնում է, որ անհրաժեշտություն կար, որպեսզի Արցախում էլ անցնեն խորհրդարանական կառավարման համակարգի, նույնիսկ կար նախագիծը։ Սակայն ապրիլյան պատերազմը խառնեց շատ խաղաքարտեր, սկսեց շրջանառվել այն տեսակետը, թե որքանով է նպատակահարմար պատերազմի մեջ գտնվող պետությանն անցնել խորհրդարանական կառավարման համակարգի։ Դրա համար, ըստ մեր զրուցակցի, հաշվի առնվեց օբյեկտիվ իրավիճակը։

«Այդ քննարկումներին տոն տվողներից մեկն էլ եղել եմ ես։ Ծավալվեցին բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքում ԱԺ խումբ-խմբակցությունները, բացի ՀՅԴ-ից եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից, որոշեցին ընդունել ուժեղ նախագահական համակարգի անցնելու մասին նախագիծ։ Ընդ որում՝ երբ նայում ենք, թվում է, թե ուժեղ նախագահական համակարգ է, բայց բավականին լուրջ, պառլամենտարիզմին հատուկ կետեր կան։ Ուղղակի երկրի նախագահն ընտրվում է առաջնային մանդատով եւ ուղղակի բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, գործադիր իշխանության ղեկավարը։ Մնացած հարցերում ԱԺ-ն ավելի մեծ լիազորություններ ունի, քան երկրի նախագահը։ Այնպես որ՝ ասել, թե սա խիստ ուժեղ նախագահական համակարգ է, այնքան էլ աղերսներ չունի իրականության հետ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս տարբեր ԶԼՄ-ների, արտահայտում իր տեսակետները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։

«Խոր ցավ եմ ապրում Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցների համար։ Եվ որպեսզի ասածներս ապրիորի չլինեն, բերեմ 1in.am-ում տպագրված նրա հարցազրույցից մի հատված, որտեղ նա լրագրողի հարցին ի պատասխան, ասում է, որ ինքը ցիրկով չի զբաղվում։ Հետո նա ասում է, որ եթե այդ մարդիկ գնան իսկական ժողովրդավարական ընտրությունների, ապա իրենք չեն անցնի, իրենք էլ դա գիտեն, իրենք զ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485.75 487.5
EUR 512 516.5
RUR 8.39 8.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ