Դեպի վեր

«Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանը մինչև հիմա ազատության մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

168.am10/29/2019, 5:12
  • Email
  • Facebook
  • Twitter

«Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանը մինչև հիմա ազատության մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հակառակ կարծիք ունենալը դժվար է այս իրավիճակում, երբ դու ակնհայտ տեսնում ես, թե ինչ մեթոդներով է գործում քաղաքական իշխանությունը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, կիսո՞ւմ է այն տեսակետները, թե իշխանությունն ամեն գնով փորձում է իր վերահսկողության տակ վերցնել նաև Սահմանադրական դատարանը:

Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ իշխանությունը գործի է դրել ողջ գործիքակազմը, ինչը, ըստ նրա՝ հատուկ է բռնապետություններին. «Որևէ բանի առջև կանգ չեն առնում, և արդեն տեսնելով, թե ինչքան հետևողական են ՍԴ-ն նվաճելու իրենց ցանկության մեջ, պարզ է դառնում, որ նպատակն ամենևին էլ հենց ՍԴ-ն չէ, այլ այն պրոցեսները, որոնք կարող են կասեցվել ՍԴ-ի կողմից: Օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, եթե ՍԴ-ն դա ճանաչի հակասահմանադրական: Չի բացառվում, որ ինչ-որ պայմանավորվածություններ կամ միջազգային պայմանագրեր լինեն Արցախի հետ կապված, որոնք նույնպես կարող են կասեցվել ՍԴ-ի կողմից:

Փաստն այն է, որ Ն. Փաշինյանը, շարունակելով երկիրը զավթելու իր քաղաքականությունը, սկզբից դա արել է օրենսդիր իշխանության նկատմամբ, հետո՝ գործադիր, հիմա աշխատում է դատաիրավական համակարգի դեմ, և ես անգամ չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ, որ նա հետևողականորեն կործանում է այդ բոլոր ինստիտուտները»:

Հարցին՝ մինչև ո՞ւր կգնան իշխանությունները, հնարավո՞ր է՝ Հրայր Թովմասյանը կալանավորվի, թեպետ դրա համար պետք է ՍԴ համաձայնությունը, նա պատասխանեց.

«Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանը մինչև հիմա ազատության մեջ, որովհետև մնացած իր քայլերում Նիկոլ Փաշինյանը չի հետևել օրենքին, չի առաջնորդվել իրավական պետության սկզբունքներով, այլ առաջնորդվել է բացառապես իր կամքով: Ես զարմացած եմ, թե Հրայր Թովմասյանի դեպքում ինչու մինչև հիմա իշխանությունները չեն գնացել այդ քայլին. միևնույն է՝օրինական դաշտում նրանք այդ հնարավորությունը չունեն, և իրենք օրենքը խախտել են արդեն բազմիցս: Փաշինյանն արդեն հասկանում է, որ, եթե որևէ մի օր Հայաստանում իրավունքը վերականգնի իր ուժն ու ազդեցությունը, ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 427
RUR 6.34 6.89
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր