Դեպի վեր

Անթույլատրելի ենք համարում, որ լիբանանահայերը դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ. ԱՀ ԱԳՆ

panorama.am09/16/2020, 6:18

Անթույլատրելի ենք համարում, որ լիբանանահայերը դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

«Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը:

Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում:

Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD485490
EUR564575
RUR6.086.23
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր