The American Interest հանդեսում հրապարակվել է Էրիկ Բրաունի վերլուծությունը Թուրքիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անկումը», որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Արևմուտքում քաղաքականություն մշակողները պետք է համակերպվեն այն փաստի հետ, որ Թուրքիայի Հանրապետությունն այլևս այնպիսին չէ, ինչպիսին գիտենք: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպիսին որ գիտեինք վերջին կես դարի ընթացքում, երբ ավտորիտարիզմից անցում կատարվեց կաղացող, սակայն դեմոկրատական բազմակուսացական համակարգ, չկա այլևս: Դեռ տարիներ առաջ պարզ էր, որ Արդարություն և զարգացում կուսակցության վերելքը կապված է թուրքական հասարակությունում սեյսմիկ փոփոխությունների հետ և պարզապես անցումային փուլ չէ: Արևմուտքում քաղաքականություն մշակողները դեռ չեն ցանկանում տեսնել իրականությունը, որովհետև ցավալի է ընդունել և դեմ է խորն արմատացած այն մտայնությանը, որ արդիականացման գործընթացը չի կարող հետընթաց ունենալ: Այժմ խնդիրն այն չէ, թե ով է կառավարում Թուրքիան, խոսքը երկրի գոյության մասին է: Այն կամ հետ է վերադառնալու նախադեմոկրատական փուլ, որտեղ ներկայացված կլինեն միայն եվրասիական ուղու կողմնակիցները և իսլամիստները, կամ էլ գնալու է մեկ այլ ուղով, որը դեռ պարզ չէ: Այս տարվա հուլիսին հեղաշրջման փորձի ձախողումից հետո ԱԶԿ-ի կողմից տարիներ առաջ սկսված գործընթացը, որի նպատակն է վերաձևել երկրի քաղաքական հիմքերը, արագացել է: Նախագահի իշխանությունը զսպող ինստիտուցիոնալ և իրավական նորմերը կանոնավոր չեզոքացվել են: Մեծ արագությամբ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին և դուրս մղվեցին իրավական համակարգից, մեդիայից, կրթական համակարգից, ռազմական ոլորտից, որի նպատակն է այս ինտիտուտները ենթարկել կուսակցությանը: Այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջոցով ամրագրվում են Էրդողանի լծակները: Էրդողանը համարում է, որ գերազանցում է Աթաթյուրքին՝ նոր Թուրքիայի հիմնադրին: Սակայն, ի տարբերություն Աթաթյուրքի, նա պետություն ստեղծող չէ, նա սոցիալական շարժում ստեղծող է: ԱԶԿ-ն ցանկանում է մենաշնորհել իշխանությունը և հենվում է կրոնական ազգայնականության վրա: ԱԶԿ քաղաքականությունը երկիրը խոցելի է դարձրել պառակտվածության և արտաքին միջամտության հանդիման: ԱԶԿ ներքին անվտանգությունն ավելի շատ կենտրոնացել է լրագրողներին ու ուսուցիչներին ճնշելու, քան երկրի ներսում Իսլամական պետության և այլ ջիհադական խմբերի համակիրների վրա: Թուրքական հաս...
Կարդալ ամբողջովին