Դեպի վեր

Ո՞վ է հաղթում հայկական հեղափոխությանը

1in.am02/12/2019, 8:12

Ո՞վ է հաղթում հայկական հեղափոխությանը

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ․ երեկ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ ՀՀ-ում էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է: 2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են»,- հայտնել է վարչապետը:

Առաջին հայացքից՝ վարչապետը խոսել է խիստ կարևոր մի խնդրի մասին, սակայն երբ հիշում ենք, որ ապրում ենք հետհեղափոխական Հայաստանում՝ միանգամայն այլ պատկեր ենք ստանում։

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է գաղափարների ու իդեաների խորքային ճգնաժամի մեջ, այլ խոսքով՝ հեղափոխություն իրականացրած մարդիկ չունեն կոնցեպտուալ ասելիք ու լավագույն դեպքում՝ կրկնում են մտքեր, խոսում են ծրագրերի մասին, որոնք դեժավյու են առաջացնում։ Մենք դրանց մասին արդեն լսել ենք՝ մի տեսակ նույն տոնայնությամբ, նույն շեշտադրումներով։ Օրինակ՝ աղբահանությունը Կարեն Կարապետյանի սիրած թեմաներից մեկն էր, ու նա դրան մասնակից էր դարձնում անգամ ոստիկանությանն՝ այդ հարցում հակասություններ ունենալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։

Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Մաքուր Հայաստանը» ազգափրկիչ ծրագիր է, ուղղակի նախկինները դա լավ չեն արել ու այժմ պետք է լծվել դրա իրականացմանը՝ հեղափոխական ավյունով։

Նոր ասելիք, գաղափարներ չկան, ու Փաշինյանը խնամքով օգտագործում է այն ծրագրերը, որոնց մասին իր նախորդները խոսել են անցած տարիներին։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործելակերպը լոկալ դրսևորում չունի ու արտահայտվում է նաև գլոբալ հարթության վրա։ Օրինակ՝ հեղափոխական կառավարության ծրագիրն՝ իր կառուցվածքով, փիլիսոփայությամբ ու վերացկանությամբ, գրեթե չի տարբերվում այն ծրագրից, որը ներկայացրել էր «գազավիկ» Կարեն Կարապետյանը։

Մյուս կողմից՝ որակապես նոր իրավիճա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր