Դեպի վեր

Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը

armtimes.com03/17/2023, 12:48

Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:

«Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է. սեղմում ենք այն կոճակը, որը տալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի մեկնարկը: Վստահ եմ՝ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում քաղաքի այս հատվածը կդառնա երևանցիների սիրելի վայրերից: Մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը դարձել է առաջնության խորհրդանիշը և այստեղ ներկայացվում է որպես ծանրորդ»,- իր խոսքում նշել է ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կարապի լճի հարևանությամբ գործելու է նաև ֆան գոտի՝ իր շուրջը համախմբելով երկրպագուներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կազմակերպիչներին խնդրել է առաջնության հետհաշվարկի ավարտից հետո Հյուսիսային պողոտայում տեղադրված ցուցատախտակին պատկերել հայ մարզիկների՝ Եվրոպայի առաջնության ընթացքում նվաճած մեդալներն այդ պահի դրությամբ:

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի, երկրպագուներն էլ մշտապես տեղեկացված կլինեն, թե մենք քանի մեդալ ենք նվաճել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանն այս պահին ունի տղամարդկանց և կանանց ուժեղ հավաքականներ՝ վստահ եմ, որ մեդալների պակաս չենք ունենա, իսկ այս ցուցատախտակին պատկերվելիք թվերը բոլորիս բաղձալի պահեր կպարգևեն»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առաջնության նախապատրաստական աշխատանքներին. «Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են, և լիարժեք տեղավորվում ենք ժամանակացույցում: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն: Կազմակերպիչները բացման ներկայանալի արարողություն են խոստանում: Մարզահամերգային համալիրը ժամանակին կառուցվել է նաև ծանրամարտի աշխարհի առաջնություն ընդո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր