Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Արեւմուտքին դադարեցնել «ֆինանսավորել եւ պաշտպանել ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են սպանել անմեղ խաղաղ բնակիչներին եւ անամոթաբար հայտարարում իրենց պատասխանատվության մասին», հաղորդում է Tasnim-ը։
«Արեւմուտքը չպետք է ֆինանսավորի եւ պաշտպանի ահաբեկիչներին։ ԱՄՆ-ում եւ Եցրոպայում իրենց խաղաղ ապաստաններում նրանք տարածում են ատելություն, քարոզում եւ կազմակերպում սպանություններ եւ քաոս, եւ անամոթաբար հայտարարում անմեղ խաղաղ իրանցի քաղաքացիների սպանության համար պատասխանատվություն ստանձնելու մասին։ Այդպես հնարավոր չէ թաքցնել այդ երեսպաշտությունը»,-գրել է Զարիֆը Twitter-ում...
Կարդալ ամբողջովին
