Արմավիրի մարզում հրատապ ծրագրեր իրականացնող կապալառու կազմակերպությունների վերադասավորում է տեղի ունեցել: Եթե նախորդ տարիներին մինչ մրցույթի անցկացումը հանգիստ կարելի էր գուշակել, թե կոնկրետ տարածքի շինաշխատանքների իրականացման համար մարզպետարանը որ ընկերության հետ է պետական գնման պայմանագիր կնքելու, ապա 2015-ին իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Ի հայտ են եկել նոր ընկերություններ:
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 2015թ. Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 603,900,000 դրամ շենքերի ու շինությունների շինարարության և 174,850,000 դրամ՝ այլ դրամաշնորհների և համայնքներին ընթացիկ ու կապիտալ սուբվենցիաների համար:
Ինչպես նախորդ տարիներին, բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց նախապես հայտարարություն տարածելու: Այդպես է որոշել կառավարությունը: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, 2015թ. նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են:
Մանվել Գրիգորյանի ընկերությունը՝ պետական գնումների մասնակիցԷջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցը վերանորոգել է պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 33 միլիոն դրամ: Դպրոցը վերանորոգվում է փուլային եղանակով: «Արա և Այծեմնիկ» ընկերությունը նույն դպրոցում 47 մլն 780 հազար դրամի շինաշխատանքներ էր իրականացրել նաև 2014-ին:
Սա 2015թ. միակ օբյեկտն է եղել, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացրել է պատգամավորի ընկերությունը:
Գազի գրասենյակի պետի ընկերությունը՝ գազիֆիկացման ծրագրերում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանի որդու և եղբորորդու ընկերությունը՝ «Արմեն և Դավիթ Մկրտչյաններ» ՍՊԸ-ն, 2015թ. հրատապ ծրագրով իրականացրել է մարզի Նորապատ և Լեռնագոգ համայնքների գազիֆիկացման աշխատանքները: Պայմանագրով Լեռնագոգ համայնքի գազիֆիկացման աշխատանքներն արժեցել է 8 մլն 300 հազար դրամ, իսկ Նորապատինը՝ 5 մլն դրամ:
Նշենք, որ «Արմեն և Դավիթ Մկրտչյաններ» ՍՊԸ-ն համեմատաբար նոր ընկերություն է պետական գնումների ոլորտում: Հիմնադրվել է 2012թ.: Ընկերությունը 50/50 բաժնեմասով պատկանում է Սաշա Մկրտչյանի որդուն՝ 28-ամյա Դավիթ Մկրտչյանին և եղբորորդուն՝ Արմեն Մկրտչյանին: Վերջինս «Գազպրոմի» Էջմիածնի գրասենյակի պետն է: Իսկ ընկերության տնօրենը Արմեն Մկրտչյանի հորաքրոջ որդին է՝ Կարեն Քոչարյանը:
Նշենք, որ ընկերությունը 2013թ. էլ իրականացրել է մարզի Փարաքար, Ջանֆիդա, Բերքաշատ համայնքների և Դողս համայնքի դպրոցի գազիֆիկացման աշխատանքները, որի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 50 մլն դրամ:
«Բաղրամյանին» ԲԲԸ-ն պահպանում է առաջնային դիրքըԱրմավիրի մարզում պետգնումներում «լիդերի» դերը շարունակում է պահպանել իշխանությունների հետ կապեր ունեցող Գագիկ Վարդանյանի «Բաղրամյանին» ԲԲԸ-ն: Այս ընկերությունը խոշոր ծրագրեր է իրականացնում ոչ միայն Արմավիրի մարզում:
Ընկերությունը մարզում 2015թ. կառուցել է Արմավիրի նախկին տարածաշրջանի Արաքս և Զարթոնք համայնքների միջնակարգ դպրոցների լոկալ ջեռուցման համակարգերը՝ համապատասխանաբար 33 մլն...
Կարդալ ամբողջովին