Դեպի վեր

Պեսկով․ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում

panarmenian.net05/26/2023, 12:18

Պեսկով․ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում

26 մայիսի 2023 - 16:12 AMT

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ասել է, որ ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում, բայց ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյո՞ք մոսկովյան հանդիպումն ավարտական համարել պայմանագրի կնքումից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

«Մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հասել են պայմանավորվածությունների և հանձնարարականներ տվել, որոնց համաձայն փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից։ Այսինքն հաջորդ շաբաթվա ավարտին։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն հարցերը, որոնց վերաբերյալ կա սկզբունքային ընկալում, թե ինչպես պետք է լուծվեն, բայց դեռևս պետք է պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ընկալում ինչպես այդ ամենը հանգուցալուծել», ուստի աշխատանքային մակարդակում արդեն չպետք է «արհեստական խոչընդոտներ» ստեղծվեն։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD383389
EUR408423
RUR4.644.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր