2021 թվականին ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինը պատահաբար կրակեց ատրճանակից, ծանր վիրավորեց ռեժիսոր Ջոել Սոուզային ու սպանեց օպերատոր Գալինա Հաթչինսին:Նկարահանումների հրապարակում նմանատիպ չնախատեսված միջադեպեր շատ են լինում, բարեբախտաբար, ոչ բոլորն են դժբախտ ելք ունենում: Associated Press-ի հաշվարկներով, կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանումների ընթացքում մահացել է 350 մարդ:
Bravo.am-ը հավաքել է կինոյում պատահած առավել հայտնի դժբախտ միջադեպերը:
«Թղթե տունը»
Սկսենք ամբողջ աշխարհով մեկ երկրպագուների սրտերը գերած «Թղթե տունը» սերիալից, ավելի ճիշտ մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանից:
Դերասան լինելուց առաջ նա Իսպանիայի բռնցքամարտի չեմպիոն է դարձել ծանր քաշային կարգում ու հիանալի է տիրապետում մենամարտելու կանոններին: Նա անցում է կատարել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ ու կարիերան ավարտել 2004-ին:
«Եթե մարզիկ չլինեի, ինձնից լրիվ այլ դերասան կստացվեր: Բռնցքամարտը սովորեցնում է դիմանալ ճնշմանը, կենտրոնացած լինել, բայց միեւնույն ժամանակ էլ լիցքաթափված: Պետք է նաեւ փորձել գուշակել, թե ինչ է անելու դիմացինդ: Այդ ամենը կարելի է վերագրել նաեւ դերասանի մասնագիտությանը»,- խոստովանել է Կեուչկերյանը սերիալի մասին նկարահանած «Տոկիոյից՝ Բեռլին» փաստագրական ֆիլմում:
Սերիալի 6-րդ եզրափակիչ եթերաշրջանում Բոգոտան (Կեուչկերյան) մենամարտում է Գանդիայի (Խոսե Մանուել Ռիվերա) հետ:
«Սիրում եմ, երբ տեսարանների ժամանակ իմ թիմակիցները մինչեւ վերջ են գնում, եթե պետք է հարվածել, թող այդպես էլ անեն: Սիրով կընդունեմ այն»,- պատմել է Ռիվերան:
Կռվի տեսարանում Կեուչկերյանը ամուր բռնում է Ռիվերային ու դանակով սպառնում նրան. «Չգիտեմ ինչու իմ ձեռքում իսկական դանակ էր հայտնվել, մեր վեճի տեսարանից հետո տեսա, որ Գանդիայի ուսից արյուն է հոսում»,- հիշում է Կեուչկերյանը:
«Ինքս էլ չնկատեցի, թե դա ինչպես տեղի ունեցավ, մեկ էլ զգացի, որ ամբողջությամբ արյան մեջ եմ: Նման վնասվածք ստացա հենց առաջին դուբլի ժամանակ»,- սրանք էլ Ռիվերայի խոսքերն են:
Արդյունքում դերասանին օգնության հասան բժիշկներն ու 3 կար դրեցին: «Ամբողջ կյանքում Բոգոտային կհիշեմ, չէ՞ որ սպին կմնա»,-ծիծաղելով ավելացրել է նա:
«Մատանիների տիրակալը»
Որքանով հայտնի է եռապատումը, այնքան էլ այն աչքի է ընկել նկարահանումների ընթացքում դերասանների բազմաթիվ վնասվածքներով:
Հոբիթների տան դրվագում Իեն Մակկելլենը գլխով ուժեղ հարվածել է առաստաղին, թեեւ նկարահանումներն ավարտին հասցնել կարողացել է:
Օռլանդո Բլումն ընկել է ձիուց ու կոտրել կողերը, Բրետ Փիթին վնասել է ծունկը: Վիգգո Մորտենսենը կռվի տեսարաններից մեկը նկարելու ընթացքում կորցրել է ատամը: Նա նաեւ համարյա խեղդվելիս է եղել ու երկաթե սաղավարտին ոտքով հարվածելուց հետո կոտրել է 2 մատը:
Ֆիլմի մի շարք տեսարաններ էլ հնարավոր չի եղել նկարել առանց դերասաններին հասցված վնասվածքների: Ֆիլմի հնարքների համակարգող Ջորջ Ռագի համար հատկապես դժվար է եղել մենամարտի տեսարանները կազմել, որպեսզի դրանք հնարավորինս անվտանգ ստացվեն: Դրվագներիս մեկում հորդառատ անձրեւի տակ դերասանները պետք է գիշերը բարձրանային քարե պատնեշի վրայով: Դերակատարներից մի քանիսի ոտքն է դուրս ընկել, ոմանք էլ կապտուկներ ու քերծվածքներ են ստացել:
...
Կարդալ ամբողջովին