Դեպի վերեւ

Փակուղի. Աննախադեպ իրավիճակ

armtimes.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Փակուղի. Աննախադեպ իրավիճակ

«Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը մոտ տասն օր առաջ բացահայտեց, որ խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի հրամանագիրը հակասահմանադրական է: Այսինքն, ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների համար սահմանադրորեն ընտրված ճիշտ օրը չէ:

Ս. Սարգսյանը կամ նրա հրամանագրի տեքստը պատրաստողներն ու այդ օրը որոշողները առաջնորդվել են 2016թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Ընտրական օրենսգրքով, որի 103-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ»: ԱԺ լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին, եւ այս դեպքում ընտրվել է «ոչ շուտ, քան 60 օր» տարբերակը: Բայց եթե նոր Սահմանադրությամբ ենք հարցը դիտարկում, ապա մայր օրենքում ԱԺ ընտրությունները կանոնակարգող 91-րդ հոդվածը նույն Սահմանադրության եզրափակիչ եւ անցումային դրույթների 209 հոդվածի 3-րդ կետի համաձայն ԱԺ-ին վերաբերող այլ հոդվածների հետ միասին ուժի մեջ է մտնում միայն «ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը»:

Այսինքն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը որոշելու համար պետք է առաջնորդվել նախկին կամ 2005թ. ընդունված Սահմանադրությամբ, որի 68-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ հերթական ընտրությունները պետք է անցկացվեն «նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»։ «Եվ եթե հաշվում ենք, որ գործող ԱԺ-ի լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին, ապա հերթական խորհրդարանական ընտրությունների օրը պետք է նշանակվի ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից առնվազն 20 օր հետո: Բայց իրենք առաջնորդվել են նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով եւ դեռեւս չգործող նորմով»,- մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Հավանաբար սահմանադրական եւ օրենսդրական այս անհամապատասխանություններն էլ նկատի ունենալով՝ Ս. Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ դեմ չէ, եթե ընտրությունները 4-5 օրով հետաձգեն: Բայց նա դա պայմանավորեց ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով: Մինչդեռ, Սահմանադրությունը պահանջում է ոչ թե 4-5 օրով, այլեւ մոտ 20 օրով հետաձգել: Ամեն դեպքում իշխանությունները ստիպված են փոխել ընտրությունների օրը, բայց ոչ թե 4-5 օրով, այլ վերը նշված ժամկետների սահմաններում, հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են նշում, նորից կխախտեն Սահմանադրությունը: Իսկ քվեարկության օրվա փոփոխությունն արդեն ենթադրում է նախընտրական ու հետընտրական ողջ գործընթացների ժամանակացույցի փոփոխություն: Նաեւ չի բացառվում, որ Ս. Սարգսյանի նոր հրամանագիրը կամ ընտրությունների նոր օրվա նշանակումը պետք է տեղի ունենա մինչեւ փետրվարի 6-ը, քանի որ հենց այդ օրվանից է սկսվելու կուսակցությունների եւ դաշինքների առաջադրման դիմումների ներկայացումը: Իսկ արդեն հետագա տարիների ընտրությունների դեպքում որեւէ նման հակասություն չի առաջանա, քանի որ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի:

Բայց խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու խնդիրը միայն այսքանով չի ավարտվում: Այն մեկ այլ՝ ավելի մեծ խառնաշփոթ է ենթադրում: Բանն այն է, որ այս տարի գարնանը ավարտվում են նաեւ Երեւանի ավագանու լիազորություններն ու ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն: Իսկ դրանք տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, եթե չասենք՝ գրեթե միաժամանակ: Հենց սա էլ իշխանությունների մոտ խուճապ է առաջացրել: Եվ այսպես՝ նոր ԸՕ-ի Անցումային եւ եզրափակիչ դրույթների 144-րդ հոդվածի համաձայն՝ «մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում եւ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.5 487
EUR 518.5 522
RUR 8.07 8.17
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ